«Նման յուրաքանչյուր կադրի հեռանալն անդառնալի հարված է իրենց փոշիացող հեղինակությանը». Հայկ Մարտիրոսյան
![]() 373 Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 09:25 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սմբատ Գոգյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ շփվել: Որպես մարդ չգիտեմ՝ ինչպիսի անձ է: Բայց որպես պետական պաշտոնյա՝ արդյունավետ, որակյալ և սկզբունքային էր իր աշխատանքում և հենց այդ պատճառով էլ դարձավ հերթական պաշտոնյան, որ հեռացավ խայտառակ վատ վիճակում գտնվող համակարգից: Եթե իր կոնֆլիկտն արտահայտեր վարչապետի հետ բախմամբ, անկասկած է, որ վերջինս նրան նույնպես պիտակավորելու էր որպես «ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ», «նեղացյալ» կամ իրենց մակարդակին հարիր վուլգար զազրախոսությամբ՝ «աբիժնիկ» և կամ «ոլորտը քանդած մեկը»: Գուցեև դա դեռ առջևում է: Բայց դա չէ ամենակարևորն այս պատմության մեջ: Կարևորն այն է, որ հերթական որակյալ և սկզբունքային պաշտոնյան է դուրս մղվում իշխանությունից, իսկ ապիկար անչափահասների խմբակը շարունակում է չգիտակցել, որ նման յուրաքանչյուր կադրի հեռանալն ուղղակի անդառնալի հարված է իրենց արդեն փոշիացող հեղինակությանը: Ֆեյքերի բյուջեավարձ բանակները կհիմարացնեն հիմարության հակված մի փոքր խումբ մարդկանց միայն, բայց անգամ դրա ազդեցությունն այդ խմբերի վրա չի կարող երկար լինել, որովհետև ժողովուրդն իր ամբողջության մեջ իմաստուն է»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
