Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ինչպե՞ս է իրականացվելու պացիենտների՝ տնային պայմաններում բուժումը. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

Ինչպե՞ս է իրականացվելու պացիենտների՝ տնային պայմաններում բուժումը. պարզաբանում է Արսեն Թորոսյանը
352
Ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ., 19:50

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է կորոնավիրուսով վարակված այն դեպքերին, որոնց բուժումն այսուհետ իրականացվելու է տնային պայմաններում:

«Նրանք տեղորոշման համակարգով վերահսկվելու են: Մենք անցնելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի թե՛ կոնտակտավոր անձանց համար, թե՛ այն քաղաքացիների, որոնք ունեն վարակի հաստատում, բայց չունեն որևէ սիմպտոմ: Տեղորոշման համակարգից զատ նաև ձևավորվել են 119 շրջիկ խմբեր՝ ձևավորված բժշկից, ոստիկանից և ԱԻՆ աշխատակցից, որոնք նաև տնային այցեր են իրականացնելու՝ հսկելու համար ինքնամեկուսացման պահպանումը: Կարծում եմ՝ ինչ-որ էֆեկտիվություն այն կունենա: Այլ գործիք պարզապես չկա»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: