Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Գործունեության ժամանակավոր կասեցում՝ Երևանի և մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ

Գործունեության ժամանակավոր կասեցում՝ Երևանի և մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ
603
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 19:10

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ մշտադիտարկման աշխատանք է իրականացվել շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։

✅Իրազեկման աշխատանք՝ հազարավոր տնտեսվարողների հետ։

✅ Մշտադիտարկման աշխատանք՝ շուրջ 2500 տնտեսվարողի մոտ։

✅ Գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երևանի և մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ՝ արձանագրված խախտումների հիմքով։

✅ Թեժ գծով և առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։

✅ Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։

✅ Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ՝ սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ՝ վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։

✅ Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում ևս 47 և 12 տնտեսվարողի հանդեպ։

Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Կորոնավիրուսի Covid19 տարածումը նվազեցնելու նպատակով սահմանված նորմերին առնչվող մանրամասները՝ այստեղ: