«Ի՞նչ իմաստ ունի Հայաստան վերադարձողների համար պահպանվող երկշաբաթյա կառանտինը». Բորիս Նավասարդյան
![]() 386 Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 23:40 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարցին, թե ինչ իմաստ ունի ամսի 25֊ից ամենուրեք դիմակներ կրելը, որևէ տեղից որևէ ողջամիտ բացատրություն չլսեցի: Հիմա տալիս եմ ևս մեկը՝ ի՞նչ իմաստ ունի Հայաստան վերադարձողների համար պահպանվող երկշաբաթյա կառանտինը: Երբ մեզ թվում էր, որ մենք դեռ կարող ենք տեղայնացնել (լոկալիզացնել) վարակի տարածումը, իսկ Չինաստանում, Իրանում, Իտալիայում և այլն աղետալի վիճակ էր, դա հասկանալի էր: Պաշտպանվում էինք վարակված արտաքին աշխարհից: Իսկ այսօր ի՞նչ տաբբերություն (վարակի տարածման առումով) կա, ասենք, եվրոպական որևէ երկրից եկած և Կիևյան փողոցից Նորքի 1֊ին զանգված տեղափոծված քաղաքացիների միջև: Որոշակի տարբերություն կա, իհարկե՝ երկրորդ դեպքում վարակի տարածման հնարավորությունը ավելի մեծ է, մանավանդ երբ ամսի 18֊ից սկսի աշխատել հասարակական տրանսպորտը: Բայց կառանտինը նախատեսված է առաջին դեպքի համար ու, փաստորեն, միայն այն պատճառով, որ այն ի տարբերություն երկրորդի քչից֊շատից իրագործելի է: Թե ինչպես են հարաբերվում իրագործելիությունը ու բանականությունը, ինչպես նաև ինչպիսի միջոցներ են ծաղսվել կառանտինի վրա դրա իմաստը դեռ մի քանի շաբաթ առաջ վերանալուց հետո՝ արդեն երկար խոսակցության թեմա է...»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
