«Տասնյակ միլիոնների հասնող մախինացիայի մասին». Դավիթ Խաժակյան
![]() 692 Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 21:35 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տասնյակ միլիոնների հասնող մախինացիայի մասին. Այս իրադրության մասին կարծում էի կբարձրաձայնեն պետական մարմինները, բայց քանի որ վերջիններս լռում են, ինքս կխոսեմ։ Սրա մասին այսօր կարող էր խոսել նաև վարչապետը, սակայն ինչ-ինչ պատճառներով թեման չշոշափվեց։ Այսպես, գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն՝ մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից։ Այսինքն՝ փաստացի շինարարության վերաբերյալ հայտարարվում է երկու մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքները և դրանց տեխնիկական հսկողությունը։ Նախորդ տարի Երևանում բարձիթողի իրավիճակ էր ստեղծվել տեխնիկական հսկողության մասով, որը կարելի էր պայմանավորել քաղաքային իշխանությունների անփորձությամբ։ Այն ինչ տեղի է ունեցել անցնող շաբաթների ընթացքում դժվար է անգամ երևակայել։ Հիմա հաջորդաբար․ 2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպությունը և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին և հիմնականում նվազագույն արժեք տալով՝ հաղթում։ 2020 թվականի փետրվարի 20-ին նույն նորաստեղծ կազմակերպությունը մասնակցում է քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը ստանում 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը։ Կառավարության համապատասխան որոշմամբ կազմակերպությունը ներկայացնում է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս։ Իսկ հիմա ամենաուշագրավը․ պարզվել է, որ նորաստեղծ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ»-ի ներկայացրած բանկային երաշխիքը ԿԵՂԾ է, ասել է թե մրցույթին ներկայացված փաստթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել։ Սրա մասին են վկայում մի շարք պաշտոնական փաստաթղթեր։ Դուք գիտեք, որ այս ընթացքում քաղաքում և երկրով մեկ իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, որոնց հսկողության որակը արդեն կարող եք պատկերացնել՝ ելնելով վերոգրյալից։ Իսկ ինչ վերաբերում է Երևանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, ապա որոշ հիմնական փողոցների օրինակով պետք է ասեմ, որ այսպիսի վատ որակի ասֆալտ մայրաքաղաքը տեսել է շատ վաղ անցյալում։ Ի դեպ՝ այս ամենի ներքին բացահայտումից հետո քաղաքի որոշ հատվածներում ասֆալտապատման աշխատանքները շարունակվել են (շարունակվում են) առանց տեխնիկական հսկողության, ինչը և՛ դուրս է օրենքից, և՛ դարձել է անորակ ասֆալտապատման գործոններից մեկը։ Ինչո՞ւ այս մասին չեն խոսում կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար մղող իշխանությունները, չեմ կարող ասել, բայց այս ամենը ունի շատ մանրամասն հետաքննության կարիք։ Կարո՞ղ էր արդյոք այս մախինացիան իրականացվել առանց պետական պաշտոնյաների հովանավորչության. սա է գլխավոր հարցը»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
