«Ինչ են վկայում հեղափոխությունների պատմությունները». Արտակ Գալստյան
![]() 355 Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 05:25 Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրացումը նետված բումերանգ է, այն հետ է վերադառնալու Աշխարհի հեղափոխությունների պատմությունները վկայում են, որ հեղափոխությամբ իշխանության եկածները տապալվում են, երբ տառապանքն ու պայքարն իրար հետ կիսած, թև-թիկունքի տված, իրար հետ ճանապարհ անցած անձինք, իշխանության հասնելուց հետո պառակտվում են ներքին, կենցաղային հարցերի պատճառով: Այդ ժամանակ սկսվում է հեղափոխության անցած ճանապարհի ուրացումը, հիշողության կորուստը: Բազմիցս ասել եմ, որ մարդն անասունից տարբերվում է հիշողությամբ. կմոռանաս անցյալդ, չես ունենա նաև ապագա, սա հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի: Հատկանշական է, որ ժողովրդի իրավունքի պաշտպանության կարգախոսով իշխանության եկածների մոտ, երբ սկսվում է վերը նշված հիշողության կորուստը, անցած ճանապարհի ուրացումը, նրանք առաջինը խախտում են մարդու իրավունքի ամենակարևոր տարրը՝ անմեղության կանխավարկածը, այն է՝ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը հաստատված չէ դատավճռով: Ցավոք այս նույն երևույթից չկարողացան խուսափել նաև մեր նոր հեղափոխականները: Նույն իշխանության կողմից, հետագայում դավաճան որակված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մեղադրանք առաջադրեց հեղափոխության առանցքային դեմքերից մեկին՝ Դավիթ Սանասարյանին: Մեղադրանքը պաշտպանեց Սերժ Սարգսյանի հոգեզավակ, բազմաթիվ անձանց ապօրինի դատապարտման հանցակից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այլ կերպ ասած, հեղափոխության հաղթանակից ամիսներ անց, երկու հակահեղափոխական մեղադրանք առաջադրեցին հեղափոխականին և արդյունքում գրեթե ամբողջ հեղափոխական թիմը միանգամից ուրացավ նրան՝ իրենց ընկերոջը, ում հետ որ ճանապարհ էին անցել, պայքարել այդ նույն մեղադրանք առաջադրողների դեմ և հաղթել: Ուրացան և խախտեցին անմեղության կանխավարկածը, իրենց հիշողության կորստով դե ֆակտո արձանագրեցին, որ Դավիթը մեղավոր է և թաթախված կոռուպցիայի մեջ: Սակայն ամբողջ հիշողության կորստի և ուրացման ճանապարհին նրանք մոռացան նաև մի կարևոր հանգամանք, որ Դավիթն իրենցից մեկն օդից չէր դարձել: Նա իրենց գաղափարակիցն էր հոգով և սրտով, կիսում էր իրենց համոզմունքները և արժեհամակարգը, իսկ իրենք էլ Դավիթինը: Այդ փոխմբռնումը նրանց մոտ եղել է տարիներ շարունակ և այսօր, անմեղության կանխավարկածի խախտմամբ, անցած ճանապարհի ուրացմամբ, նրան մեղավոր ճանաչելով՝ իրենք դե ֆակտո ընդունում են, որ իրենք էլ կոռուպցիայից հեռու չեն: Ընդ որում՝ այս պնդումը բացարձակապես պետք չէ, որ հաստատվի դատավճռով, բավական է ընդամենը, որ երկու Սերժի մնացորդ, որոնց որ հեղափոխականներն օժտել են իշխանությամբ, իրենց մեղադրի դրա մեջ: Վաղը կրկին Դավիթի դատն է և կրկին նրա կողքին կլինեն իրեն սիրող և վստահող ընկերները և ոչ ոք իր հեղափոխական, իշխանության մեջ գտնվող ընկերներից, ում հետ որ Դավիթն ուս ուսի տված անցավ հեղափոխության ծանր ուղին և հաղթեց: Հաղթեց, որ ուրացվի: Հաղթեց, որ կրկին դառնա մեղադրյալ և կրկին իրեն մեղադրանք առաջադրի նույն Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանը, ով մեղադրանք էր առաջադրել այդ նույն Դավիթին դեռևս 2018-ին՝ Սերժի ռեժիմի դեմ պայքարելու և հեղափոխությանն ակտիվ մասնակցելու համար, այդ նույն Արթուր Դավթյանը, որին որ իբր հաղթել էր Դավիթը: Ամփոփեմ՝ ես Դավիթի հետ ճանապարհ չեմ անցել, նրան տեսել եմ երկու անգամ, առաջին անգամ, երբ նա վարչապետի կոչով շրջափակել էր դատարանները, այն նույն դատարանները, որոնք այսօր դատում են նրան: Ես հավատում եմ, որ նա անմեղ է, որովհետև ընտիր գիտեմ, որ նրան մեղադրանք առաջադրող և այդ մեղադրանքը պաշտպանող մարդիկ, ատում են հայ ժողովրդին և հեղափոխությունը: Ավելացնեմ նաև, որ անցած ճանապարհի, կիսած աղ ու հացի, համատեղ պայքարի ուրացումը դա նետված բումերանգ է, որը հետ է վերադառնում: Ընդ որում՝ հետ է վերադառնում երկու անգամ ավելի ուժգին, քան նետվել է: Այլ այն, թե դուք այս ուրացումից հետո, ինչպես էք քնում, իրար երեսի նայում և արդյոք այս ամենին հանգիստ վերաբերվելուց, ձեր ընկերոջն ուրանալուց հետո, դուք չեք ուրանա նաև հեղափոխությունը և դրա արժեքները: Վայելեք կյանքը, առողջ եղեք, քանի դեռ ձեր իսկ նետված բումերանգը հետ չի վերադարձել: Ասեմ՝ ձեզ այն արդեն վերադառնում է»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
