««Հայհոյաժայթքի» ռադիացիոն ալիքը տղամարդու մեջ սպանում է տղամարդկությունը, կնոջ մեջ՝ կանացիությունը». Ն. Զոհրաբյան
![]() 443 Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 02:10 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են ջնջոց, պոլի շոր։ Ավելի վախկոտ քայլ, քան կնոջը թիրախավորելը, գոնե ինձ համար, չկա։ Ու հեչ կարևոր չի՝ էդ կինը ո՞ր քաղաքական ֆլանգից է՝ իմքայլակա՞ն, լուսավորի՞ց, արտախորհրդարանական որևէ ուժի՞ց, քաղակտիվիստների՞ց, թե՞ Ստյոպա Սաֆարյանի քույրը, ում ատելության թիրախ էին սարքել։ Անկեղծ, ցավ ապրեցի, երբ կարդացի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին Հանրային խորհրդի նախագահի գրառումը։ Մենք բոլորս մտել ենք ականապատ տարածք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնա։ Ու էս «հայհոյաժայթքի» ռադիացիոն ալիքը Չեռնոբիլից վատ է: Վատ է, որովհետև տղամարդու մեջ սպանում է տղամարդկությունը, կնոջ մեջ՝ կանացիությունը: Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա: Սա ականապատ տարածք է, որի վրա դանդաղ պայթում ենք բոլորս: Չգիտեմ՝ ինչի, բայց կարծում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից: Որովհետև՝ էդպես ճիշտ կլինի»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
