Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նիկոլին ասեք, որ տվյալ էակը սադրում է». Բագրատ Եսայան

«Նիկոլին ասեք, որ տվյալ էակը սադրում է». Բագրատ Եսայան
333
Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 08:55

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Կարդացի էս սուբյեկտի գրառումը Անժելա Էլիբեկովայի, հիմա էլ մեր ընկերոջ՝ Էդիկի մասին։ Նիկոլին ասեք, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող տվյալ էակը՝ իր բառերով, ուղղակի սադրում է։
Սադրելու մասին միտք է արտահայտել նաև նախկինում իրավապաշտպանությամբ զբաղվող Ժաննա Ալեքսանյանը։ Շատ վտանգավոր միտք է, ասեմ իմանաք, յուրաքանչյուր մարդ արարած, իր ընկերները, բարեկամները, ազգականներն ու ընտանիքը ունեն համբերության սահման, որի հատելուց հետո դուք ձեր նորաստեղծ «սադրանք» եզրույթով լեգիտիմացնում եք իրավական հետևանքներ ունեցող «սադրվածի» որոշակի գործողություններ։ Զգույշ եղեք, հերթական բումերանգն եք շպրտում»: