«Բժշկական դիմակի գինը պետք է սահմանափակվի. առաջարկ կառավարությանը». Ատոմ Մարգարյան
![]() 260 Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 10:20 Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բժշկական դիմակի գինը պետք է սահմանափակվի. առաջարկ կառավարությանը Պարետի որոշմամբ ուժի մեջ մտնող՝ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջն ու այն խախտելու դեպքում՝ անխուսափելի բարձր տուգանքները, կարող են լուրջ փորձություն դառնալ թե՛ քաղաքացու և թե՛ կառավարության համար ու հանգեցնել խիստ տհաճ հետևանքների։ Խնդիրը դիմակների բարձր գներն են, որոնք մինչվարակային շրջանի համեմատ «թռել են» 10-15 անգամ։ Այսօր ամենացածր որակի բժշկական դիմակը դեղատներում (և ոչ միայն) արժե 200-250 դրամ, ու որակից կախված՝ կարող է հասնել մինչև 2500-3000 դրամի։ Հասկանալի է, որ միջին վիճակագրական քաղաքացու գրպանին անհարիր կլինի օրական 3-4 դիմակ գնելը, որոնց գումարային արժեքը հավասար է նվազագույն պարենային զամբյուղի օրական արժեքին։ Էլ չեմ ասում՝ բժշկական ձեռնոցների կամ աղտահանող հեղուկների մասին։ Ո՞րն է ելքը։ Ելքը գնի վերին շեմ կամ «գնի առաստաղ» սահմանելն է, այսինքն՝ կառավարության որոշմամբ այն վերևից սահմանափակելն ու խստորեն հետևելը, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի դիմակների ներկրումից, արտադրությունից ու վաճառքից նորմալ շահույթից (ասենք ծախսեր + 20 տոկոս) դուրս, գերշահույթի ակնկալիք ունենալ։ Ընդ որում՝ դա կարելի է վերահսկել այն դեպքում, եթե դրանց վաճառքն իրականացվի միմիայն դեղատնային ցանցերի միջոցով։ Բոլոր հղումները շուկայի կանոններին ու մրցակցությանն այստեղ ամենևին տեղին չեն, քանի որ վիճակն իրոք արտառոց է ու արտակարգ. գործ ունենք մարդու ու, ամբողջությամբ վերցրած, հանրային առողջության ու անվտանգության հետ։ Եթե դիմակները լինեն ոչ մատչելի, մարդիկ ստիպված են լինելու ձևականորեն կրել դրանք, չփոխել կեղտոտ դիմակներն ու վտանգել թե՛ իրենց և թե՛ շրջապատի առողջությունը։ Ի դեպ, «գնի առաստաղ» սահմանելու նախադեպ նախկինում եղել է։ 2011թ. այն ժամանակվա կառավարությունն ստիպված էր որոշում ընդունել առաջին անհրաժեշտության 30 ապրանքների գների 30 տոկոսից ավելի բարձրացման պարագայում գնի առաստաղ սահմանելու վերաբերյալ։ Այսինքն՝ եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա սովորական դիմակի գինը չպետք է գերազանցի 60-80 դրամը։ Ու եթե կան ինչ-ինչ հանգամանքներ, որոնք ծախսերն ավելացնում են այսպիսի գնագոյացման սխեմայից ավելին, ապա այս դեպքում արտադրողների ծախսերի մի մասը (հիմնավորման դեպքում) կարող է սուբսիդավորման գործիքներով ստանձնել կառավարությունը՝ իր արդեն երկու տասնյակի հասնող ծրագրերից մեկի միջոցով»։ |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
