«Փողոցները ծածկված են մարդկային ու կենդանիների արտաթորանքներով». Թամար Հովհաննիսյան
![]() 412 Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 17:10 Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Երևանը, Հայաստանը, հայերն ուրիշ գործ չունե՞ն, բացի արձան տեղադրելուց, փողոցների, օդանավակայանի և այլ տեղերի անունները փոխելուց ու անվանակոչելուց, պետության օրհներգը, զինանշանը և դրոշը փոխելուց: Ասեմ՝ փողոցները ծածկված են մարդկային ու կենդանիների արտաթորանքներով, ավելի ճշգրիտ՝ խորխով: 40 000 ոստիկանների մեկ քառորդը կարող է զբաղված լինել դա անողներին բռնելով ու կալանավորելով, դրանք ավելի վտանգավոր են, քան, օրինակ, ՊՊԾ գունդը գրավողները՝ առաջինից մինչև վերջին, քանի որ դրանք քաղաքացի չեն, երկու իմաստով՝ гражданин և горожанин: Արձաններ կանգնեցնելուց առաջ, չասեմ մի շարք քաղաքն այլանդակող արձաններն ու շենքերը վերացնել, գոնե քաղաքը հականեխել, «դիզինֆեկցիա» անել կամ եթե քաղաքապետարանը կարգին հաղորդմամբ է զբաղված, գոնե խանութների սեփականատերերին պարտադրել, որ անեն դա, մինչև համատարած դիմակ դնել պահանջելը: Անտուն շներին ու կատուներին օթևանով ապահովել, անասնաբույժով և աշխատողներով համալրված, աղբի վերամշակման գործարան սարքել, դիակիզարան կառուցել, նախապես աշխատանք տանելով ՀԱԵ-ու հետ: Տեսեք, որ անհրաժեշտ պարագաներ են հայտնվում դրա համար: Եղած գազոնները խուզել, խնամել: Ծառերն էտել, առողջացնել: Կա՛մ արեք, կա՛մ հեռացեք՝ առանց սպառնալու, որ նախկինները կգան: Նրանք այլևս չեն գալու, ո՛չ սեփական դեմքով, ո՛չ փոխարինող: Եվ հետո մի նախկին էլ դուք եք, դուք նախկին էիք դեռ էն ժամանակ, երբ մենք պայքարում էինք: Այնպես որ, մերժված եք էն գլխից: Ուրեմն՝ գնացեք, մենք ինչ-որ պետք է կանենք: Մեր աչքն էլ է կուշտ, փորն էլ: Որ ասում եմ մենք, նկատի ունեմ ազնիվ ատաղձ ունեցող, լավ, կիրթ ու ինտելեկտով, մասնագիտություն ունեցող մարդկանց, որոնք կան, շատ կան: Գործից հասկացող նման մարդկանց ոչ ոք չի խանգարի Սահմանադրություն փոխել, քանի որ ազնիվ, աչքը կուշտ մեկը խալխի կոստյումը չի հագնի: Եվ այլ կարևոր առաջնային գործեր անելը, կրկնում եմ, ոչ ոք չի խանգարի: Էնպես որ մտածեք... հայոց կիսատ-պռատ այրեր»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
