Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է 19 նոր դեպք». Գնել Սանոսյան

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է 19 նոր դեպք». Գնել Սանոսյան
415
Երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ., 16:40

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 7 քաղաքացի:

Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 263 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն և Արփունք համայնքներում»։