«Եթե բռնության ենթարկված որևէ կին սխալվի, դիմի ոստիկանություն՝ գիտե՞ք ինչ կլինի». Նարեկ Սարգսյան
![]() 362 Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 01:05 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կին-տղամարդ հարաբերությունն, իհարկե, միայն կնոջ և տղամարդու գործն է։ Բայց մինչև էն պահը, երբ տղամարդը ծեծում է կնոջը։ Քանի որ թույլին ծեծող մարդը ոչ մի բանով չի տարբերվում անասունից։ Ընտանեկան բռնության դեմ պետությունը պիտի պայքարի կո՛շտ միջոցներով՝ ոստիկանական հատուկ պատրաստված ուժերով։ Սակայն էսօրվա ոստիկանությամբ դա անելն անհնար է։ Ես ինչքան շփվել եմ ոստիկանների հետ, տպավորություն ունեմ, որ բոլոր ոստիկանները մտավոր հետամնաց են։ Ոստիկանության հայտարարությունը ես սենց եմ պատկերացնում. «Մտավոր հետամնա՞ց ես. Հոգ չէ. մենք սպասում ենք քեզ»։ Եթե օրինակ վաղը բռնության ենթարկված որևէ կին սխալվի, դիմի ոստիկանություն՝ գիտե՞ք ինչ կլինի։ Էդ կնոջն էնքան կտանեն-կբերեն իրենց հոտած միջանցքներով, էնքան նույն պատմությունը պատմել, գրել, թելադրել ու շարադրել կտան, էնքան էդ կնոջը կստորացնեն, որ կինը կասի. «Ավելի լավ ա ամուսինս ինձ ամեն օր ծեծի, քան ես ձեր դեբիլ արտահայտությամբ դեմքը ևս մի օր տեսնեմ։ Մի անասունից փախա, մի բոլուկ անասունի ձեռն ընկա»։ Հետևաբար իմ սցենարի առաջին քայլով Հայաստան են հրավիրվում արտասահմանցի փորձառու մասնագետներ, կրթում են մեր երիտասարդներին, սարքում են 21-րդ դարի ոստիկան։ Հներին սիկտիր են անում, ստեղծում են նոր կադրերով մոդեռն ոստիկանություն։ Էս նոր ոստիկանության մեջ կին ոստիկանների խումբ է ստեղծվում, որպեսզի բռնության ենթարկված կանայք առհասարակ տղամարդ ոստիկանի հետ չառնչվեն, որովհետև մանվանդ էդ վիճակում դա հոգեբանորեն ճնշող ա։ Բռնության ենթարկվող կինը ամուսնուց թաքուն մի զանգով կամ մեսիջով տեղեկացնում ա, որ շտապ կերպով օգնության կարիք ունի։ Հաջորդ օրը՝ Արարատյան դաշտի լուսապայծառ մի առավոտ կնոջ տուն են ժամանում 4 ոստիկան՝ երկու կին, երկու տղամարդ։ Անասուն ամուսինը իրանից դավոլնի դեռ ոչինչ չկասկածելով, ասում ա. «Աղչի, հլը հելի դուռը բաց»։ Տղամարդ ոստիկանները, մտնում են, էս անասունի թևերը ոլորում, տանում են։ Կին ոստիկանները կնոջը (և երեխաներին) հարմարավետ մեքենայով ուղեկցում են հատուկ կենտրոն։ Դրանք հյուրանոցատիպ կառույցներ են լինում՝ բոլոր հարմարություններով, որ կանանց համար ծառայում են, որպես ժամանակավոր կացարան։ Բռնության ենթարկված կնոջ հետ շփվում են հատուկ պատրաստված կին հոգեբաններ, իրավաբաններ և բժիշկներ։ 10-15 օր կնոջ հետ աշխատում են՝ հանգստացնում են, կերակրում են, կարիքի դեպքում՝ բուժում են և կնոջն ու երեխաներին բերում են նորմալ հոգեբանական ու ֆիզիկական վիճակի։ Ասում են, որ ամեն ինչ լավ կլինի և եթե կինը դա ուզում է, պետությունը ամեն ինչ կանի, որպեսզի իր ընտանիքը չքանդվի։ Էդ նույն ընթացքում անասունին տանում են բաժին և նախ ստուգում են հոգեբանական, մտավոր խնդիրներ ունի թե չէ։ Եթե չունի, մի 15 օր փակի տակ պահած մասնագետները սրան բացատրում են, որ «Տղա ջան, մարդուն ծեծել չի կարելի, հասկացա՞ր։ Չի կարելի և վերջ։ Պարզ ա՞։ Եթե պարզ չի, նորից կարանք բացատրենք»։ Ու նորից են բացատրում, որովհետև անասունի համար դա տենց արագ պարզ լինող բան չի։ Երկու շաբաթ դաստիարակելուց հետո անասունին փորձնական բաց են թողում մարդամեջ և մի քանի օր նա հատուկ կենտրոնում այցելում ա կնոջն ու երեխաներին, ներողություն ա խնդրում, հաշտվում են, գնում են տներով։ Բայց։ Դրանից հետո ոստիկանները ամեն օր, հետո՝ օրը մեջ այցելում են կնոջը, հետը առանձին խոսում են, հարցնում են՝ խելոք ա՞ պահում իրան։ Անասունին էլ զգուշացրած են լինում, որ «Եթե հանկարծ իմացանք կնոջ կամ երեխաներիդ նորից ծեծել ես, կամ աստված չանի՝ սպառնացել ես, որ ոստիկանություն չդիմի, էս անգամ արդեն քեզ կտանենք ու դրանից հետո շատ վատ բաներ կլինեն քո հետ՝ ասենք կարող ա նենց պատահի, որ ավանակին «մորեղբայր» կոչես։ Դրա համար լավով զգուշացնում ենք՝ քեզ մարդավարի պահի»։ Իսկ եթե պատահում ա այնպես, որ անասունն ասում ա. «Իմ կնիկն ա, ինչ կուզեմ, կանեմ», տանում մի երկու տարի նստցնում են ու հետը ինչ ուզում անում են։ Էդ երկու տարվա ընթացքում կինը պետության հովանավորությամբ հատուկ կեցավայրում նորմալ պայմաններում մեծացնում ա իր երեխաներին, տեղեկանում ա իր իրավունքների մասին, կրթվում ա, մասնագիտություն ա սովորում, եթե չունի և երկու տարի հետո ընտրում ա՝ անասունը դաստիարակվել ա, թե ոչ, ըստ այդմ՝ միանա՞լ, թե ոչ, եթե իհարկե էդ ընթացքում ուրիշ կարգին մարդու հետ ծանոթացած-ամուսնացած չի լինում և շարունակում ա սիրել անասունին։ Պետությունը կանգնում ա էս կնոջ թիկունքին մինչև վերջ։ Որովհետև «Պետության պարտականությունն ա՝ օգնել անօգնական քաղաքացիներին» (սրանք Բիսմարկի խոսքերն են)։ Բայց սա դեռ ամբողջը չէ. ԱԺ-ն օրենք ա ընդունած լինում (եթե էդպիսի օրենք չկա), որով ընտանեկան բռնությունը արդարացնելը պատժում ա, ասենք, մինչև 3 տարի բանտարկությամբ։ Եթե, օրինակ աստված մի արասցե բռնության ենթարկվող կնոջ հարևանը, բարեկամը կամ ով ուզում ա լինի, կնոջ նկատմամբ իրան թույլ ա տալիս սենց արտահայտություն. «Ամոթ չի՞՝ զանգել ես ոստիկանություն։ Էդի մեր ադաթն ա։ Բա մարդ ա, մի օր էլ կնգան չծեծի՞։ Տենց ո՞նց կլինի»։ Ոստիկանները գալիս են, սիրուն կերպով տենց խոսող համբալի թևերը ոլորում են, տանում են ու մենակ էդ խոսքի համար սրան էլ քցում են վանդակ ու մի 15 օր բացատրում, թե «տենց ոնց կլինի»։ Քանի որ մարդը, որը կնոջը ծեծելը համարում ա «ադաթ», նույնպես անասուն ա։ Եթե իրան մի անգամ «ադաթով» ծեծես, կջոգի։ Գիտեք չէ՞՝ անասունների համար ուրիշին ծեծելն ա ադաթ։ Հենց իրանց են ծեծում, էլ ադաթ չի։ Մեկ-երկու էդպիսի դեպքից հետո հանրապետության անասուն հարևան-բարեկամ-խնամիների մեծ մասը հասկանում ա, որ իրավիճակ ա փոխվել և սկսում ա շան պես վախենալ։ Գերադասում ա երկու բառ պակաս ասի, քան՝ մի բառ ավել։ Անասուններն ապրում են վախի մթնոլորտում, իսկ նորմալ մարդիկ՝ սիրո և համերաշխության մթնոլորտում, այլ ոչ թե հակառակը։ Երբ դատարանը որոշում ա անասունին բանտարկելու ժամկետը, մի բան էլ ա հաշվի առնում։ Անասուններ կան չէ՞, որ ասում են. «Հա, ես ծեծել եմ, բայց ինքն ա մեղավոր. Ինձ հասցրել ա դրան, որ ծեծել եմ»։ Հենց էս նախադասությունը ասում ա, դատարանը՝ չըխկ, սռոկը պիտի՞ տար 1 տարի։ Տալիս ա 2 տարի։ Որովհետև համարում ա, որ եթե անասունը էնքան նագլի ա, որ հերիք չի ծեծել ա, մի հատ էլ մեղքը գցում ա զոհի վրա, ուրեմն ինքն ավելի վտանգավոր ա, քան սկզբից կարծվում էր, ուրեմն պիտի ավելի երկար նստի, որ դաստիարակվի։ Ու տենց մի տարի նստելուց հետո սա բանտում նստած խորապես հասկանում ա, որ ևս մի տարի նստելու ա՝ մենակ էդ մի նախադասությունը ասած լինելու համար։ «Հասցնելու» պահով մի բան էլ ասեմ։ Ես կյանքումս շատ եմ աղջկա պատճառով ներվայնացել, մեկ-մեկ ինձ էն աստիճանի են «հասցրել», որ ինձ թվացել ա հեսա ինֆարկտը կխփի։ Ես աղջկա պատճառով փորձառու ինֆարկտ ստացող եմ։ Բայց ոչ մի անգամ չի եղել, որ ներվայնության պատճառով մտքիս ծերով անցնի՝ մարդուն խփեմ։ Եվ էդպիսին ա մարդկանց 99 տոկոսը։ Նայեք ձեր շրջապատը, եթե ամեն ներվայնացողը խփի՝ ու՞ր կհասնի։ Նորմալ մարդը երբեք ներվայնության պատճառով մարդ չի ծեծի։ Ներվայնացնում ա՞ քեզ՝ հետը մի շփվի, քեզ չես կարու՞մ զսպես՝ գլուխդ խփի պատին։ Բայց ուրիշին մի ծեծի՝ որովհետև մարդ ես։ Իսկ եթե ծեծում ես, ուրեմն մարդ չես։ Ուրեմն ծեծը արդարացնող անասունների էդ 1 տոկոսին հանգիստ կարելի ա 1-ի փոխարեն 2 տարով բանտարկել ու աչքն էլ չթարթել։ Ահա ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխարող միջոց։ Իհարկե, կարելի ա ասածիս փոխարեն ուրիշ միջոց էլ կիրառել։ Ասենք, կարելի ա հանրապետության ճանապարհների շուրջը ցփնել պաստառներ «Կինը սրբություն է», «հարգենք կնոջը» «Կինը ընտանիքի սյունն է», «Կանանց միամսյակ» և այլ հիմար լոզունգներով։ Կարելի ա նաև ասել. «Axper tenc ban chka mer azgi mej, hay txen hay axjkan chi xpi»։ Ու դա ասելուց հետո գնալ էն գյումրեցի կնոջ թաղմանը, որը ծեծի արդյունքում սպանվել էր, բարեկամներն էլ չէին եկել թաղմանը, պատկերացնում ե՞ք։ Շատ «թասիբով գյումրեցիներ» էին էդ բարեկամները, դրա համար չէին եկել սպանված հարազատ կնոջ թաղմանը… Գերմանիայում մի քանի օր առաջ սուպերմարկետի ամենաերևացող տեղում ես ցուցանակ տեսա, որի վրա գրված էր. «Տանը ձեզ ապահով չե՞ք զգում։ Դուք ընտանեկան բռնության զոհ եք կամ ճանաչում եք այդպիսի մարդո՞ւ։ Այս սայտում կգտնեք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան։ Գերմանիայի ընտանիքի, ծերերի, կանանց և երիտասարդության դաշնային նախարություն»։ |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
