Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Այսօր կիրականացվի Սոչի-Երևան չվերթը

Այսօր կիրականացվի Սոչի-Երևան չվերթը
314
Երեքշաբթի, 19 մայիսի, 2020 թ., 17:25

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է. «Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25):

Պարետի ցուցումով ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- նշված է տեքստում։