«Համակարգում մնաց ո՛չ միայն գործակալական ցանցը, այլև նախկին հարաբերություններն ու կոռուպցիոն սխեմաները». Սուրեն Սահակյան
![]() 365 Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 03:05 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ու դրանից հետո անելիքների մասին շատ էր խոսվում։ Մինչև 2018-ը ես մասնակցել եմ հարյուրավոր նման քննարկումների։ Դրանցում միշտ լինում էր մեկը, ով պնդում էր, թե օտարերկրյա գործակալական ցանցը խանգարելու ա նոր կառավարությանը։ Անկեղծ ասած, էս փաստարկն ինձ նույնիսկ քննարկման արժանի չի թվացել, որովհետև ողջամտորեն նոր կառավարությունը պետք ա փոխեր համակարգը, լյուստրացիայի ենթարկեր և հայտնաբերեր հնարավոր վնասատուներին ու չեզոքացներ որոշումների կայացման պրոցեսից։ Այլապես, էլ ի՞նչ հեղափոխության մասին կարող էր խոսք գնալ։ Դա ակնհայտ, թեմայի մասին մտածելուց առաջին իսկ վայրկյանին ինքնին ենթադրվող լուծում էր, որն, անկասկած, արդյունավետ կլիներ։ Ի տարբերություն հեղափոխական տարբեր խմբակների ու ակումբների՝ ֆորմալ քաղաքականությամբ զբաղվողների զտված ասելիքն էն էր, որ կան վայրի ցեղերի որոշ ներկայացուցիչներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը, իսկ համակարգում կան շա՜տ ազնիվ աշխատողներ, նրանց պետք չի փոխել։ Եթե էդ վայրի ցեղերի ներկայացուցիչ մի քանի հոգու քաղաքացիները փոխարինեն իրենցով, ամեն ինչ լավ կլինի․ դա է հաջողության բանաձևը։ Էսօր մենք տեսնում ենք էս մտածողության հետևանքները։ Համակարգում մնաց ո՛չ միայն գործակալական ցանցը, այլև բոլոր նախկին հարաբերություններն ու կոռուպցիոն սխեմաները։ Նախկին գործակալները «լոյալության» դիմաց խրախուսվեցին ավելի բարձր պաշտոնների նշանակվելով։ Հիմա արդեն էլ նախկինի նման ուժի պայքար չի, այլ նյարդերի ու ինֆորմացիոն պատերազմ, որտեղ հաղթելու ավելի մեծ շանսեր ունի նա, ով ավելի մեծ ռեսուրսների ա տիրապետում ու ոչ մի դեպքում նա, ով նույնիսկ նորմալ թիմ չունի, որ ունակ ա մտավոր պրիմիտիվ արտադրանք տալ։ Ի դեպ, ֆորմալ քաղաքականությամբ զբաղվողները խուսափում էին նախահեղափոխական նշված քննարկումներին մասնակցել, քանի որ նրանք զբաղված էին տարբեր, շատ լուրջ գործերով՝ մե՛կ դաշինքներ էին կազմում ու փլում, մե՛կ համակարգի մասեր էին իրարից պոկում, մե՛կ «թեժ աշուն» ու «թեժ գարուններ» էին կազմակերպում և այլ, խիստ կարևոր գործեր։ Իրական հեղափոխության նպատակ ու ժամանակ նրանք չունեին էլ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
