«Ակնկալում եմ, որ քրեական գործ կհարուցվի». Ստյոպա Սաֆարյան
![]() 312 Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 01:05 Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ Ոստիկանապետ, ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Դիմում եմ ձեզ և ակնկալում, որ ամենասեղմ ժամկտներում քրեական գործ կհարուցվի հանրությանը ոչ անհայտ ու տխրահռչակ համբավով այս երևույթի դեմ ու պատասխանատվությունն անխուսափելի կլինի: Խնդրում եմ՝ չմեկնաբանեք, թե սա քաղաքացիաիրավական հարթության վրա և վիրավորանքի կամ զրպարտության հոդվածի տակ է տեղավորվում և պետք է լուծվի դատական կարգով: Սա կազմակերպված հանցագործություն է խմբի կողմից, որոնք տարիներ շարունակ պատվիրել են սույն երևույթին սոցիալական ցանցերում ու իր տխրահռչակ կայքում վարկաբեկել, վիրավորել հանրային դեմքերին, քաղաքական գործիչներին՝ կին թե տղամարդ: Մինչև հեղափոխությունը նա վայելել է նախկին իշխանության որոշ դեմքերի բարձրագույն հովանավորչությունը, ինչը վայելում է նաև այժմ, բայց հավանաբար այժմ միայն ֆինանսական առումով: Սա կազմակերպված բանդա է, որը շահագործելով խոսքի ազատության ժողովրդավարական ինստիտուտը, իրականում հանցագործություն է կատարում, ըստ որում՝ խմբակային: Մեծ ցանկության դեպքում վերջին 10 տարիների կտրվածքով նրա ֆեյսբուքյան էջում ու Shame.am կայքում կարող եք հայտնաբերել իմ, հանրային ու քաղաքական այլ դեմքերի վերաբերյալ ամենանողկալի ու իրենց էությամբ կիբերհանցագործություն հանդիսացող նյութերը /անհրաժեշտության դեպքում կարող ենք օգնել/, որոնց տարիներով հանդուրժել ենք բոլորս: Իզուր: 1. Պահանջում եմ՝ պարզել սույն անձին պատկանող Shame.am կայքի գրանցման երկիրը, այդ երկրի իրավապահների հետ համագործակցաբար վերացնել այն, իսկ որ պարտադիր է՝ կատեգորիկ արգելափակել Հայաստանի Հանրապետության տարածքում: Եթե այն գրանցված է Հայաստանում, ապա անհետաձգելիորեն ենթակա է արգելափակման: 2. Պարզել այդ կայքի հովանավորներին և պատվիրատուներին, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորել են այդ կայքի ու սույն տխրահռչակ երևույթի գործունեությունը, 3. Ակնկալում եմ՝ անհապաղ սույն անձին ու նրա հետ համագործակցած, օժանդակած բոլոր աջակցած անձանց ներգրավել քրգործում՝ որպես մեղադրյալ ու ենթարկել խստագույն պատասխանատվության: 4. Պարզել, թե սոցիալական ցանցերում ու իր կայքում ինչ կեղծ օտատերի ու անունների ներքո է ծավալել գործունեություն: Իսկ իմ սիրելի հանարության համար կասեմ. ահա ևս մեկը, ով նախկին իշխանությունների օրոք ատելություն, բռնություն, զրպարտանք, կեղծիք էր տարածում շատ շատերի, նաև՝ իմ, իմ ընտանիքի անդամների հասցեին: Այսպիսիներից բաղկացած խմբակներն էին նախկինում այժմ սոցիալական ցանցերում սեփական դեմքերով, ֆեյքերի տակ ամենանողկալի գրառումները կատարում: Չգիտեմ՝ իրավաբանորեն սա նույնպես ձևակերպված էր Բաղրամյան 26-ի նախկին ՊՈԱԿ-ում թե ոչ, բայց նրա ֆեյքերի հետ համագործակցված անմնացորդ ծառայում էր նույն նպատակին՝ վարկաբեկել իրենց տերերին ու համակարգին չենթարկվող մարդկանց, նրանց ընտանիքի անդամներին, կանանց, աղջիկներին, մայրերին, քույրերին: Անցած տարիներին ու ամիսներին այսպիսի հրոսակախմբերի ու նրանց ստեղծած ֆեյքերի թիրախ դարձած կանանց, աղջիկներին, մայրերին էինք մենք պաշտպանում՝ այդ ֆեյքերի արգելափակման կամպանիաներով, ինչի վրա հեգնում ու զվարճանում էին հենց հանցագործներն ու նրանց աջակիցները, իսկ այժմ փորձում ներկայանալ որպես վիրավորանքի զոհ: Ու սարսափելի է, որ նման անձի պիղծ շուրթերից ենք լսում, որ գրառման մեջ նշված անբարոյական ու նողկալի մտքերը հնչեցվել են իրեն լրատվամիջոց հռչակված Livenews.am կայքով, որտեղ ինքը բավական հաճախակի է հյուրաընկալվում, և որտեղ աշխատում է նաև հաճախ իմ վարքը գնահատող Հանրային խորհրդի անդամ պարոն Արծրուն Պեպանյանը: Բայց սա այլ թեմա է ու մենք պայմանավորվել ենք դա հանգամանորեն քննարկել Հանրային Խորհրդում»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
