Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ նույն վայրում. «Ժողովուրդ»
![]() 377 Չորեքշաբթի, 20 մայիսի, 2020 թ., 08:35 Մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այդ օրը Արցախում է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաև խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ տեղեկությունների՝ որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաև ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները: Ըստ տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
