«Սա ողբերգություն է». Կնյազ Սարոյան

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է. «Հայաստանում հանրային համերաշխության մոդելը կատարելապես տապալված է:
Երկու տարի առաջ Հանրապետական կին պատգամավորների ու պաշտոնյաների հասցեին հնչեցված ամենաայլանդակ հայհոյանքներից սկսած վերջացրած օրերս Անժելա Էլիբեգովայի, այսօր Տաթևիկ Ռևազյանի ու հանրային դաշտում շատ այլ մարդկանց հասցեին հնչող այլանդակ ու անպատասխանատու վիրավորանքների պրակտիկան քայքայել է այս հասարակության մտածելակերպը:
Սա ողբերգություն է, չկա որևէ նորմալ ու առողջ հասարակությամբ երկիր, որի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ամեն օր զբաղված է իրար հայհոյելով, որտեղ անձի արժանապատվության պաշտպանությունն այլևս քաղաքական հաշվարկների ու պատեհապաշտության ստորադասն է, որտեղ երեսպաշտությունն արդեն գենետիկ հիվանդության է վերածվում, իսկ հանրային խոսքով մարդուն տեռորի ենթարկելը հաջող քաղաքական գործիք:
Տաթևիկ Ռևազյանի փոքրիկը վստահաբար առողջ ու երջանիկ կյանքով է ապրելու, իսկ մեր հասարակության այդպես ապրելու համար արդեն կորսված ժամանակն ու ռեսուրսները ցավոք որևէ հուսադրող բան չեն ասում մեր պետության կենսունակության ու հետոյի մասին:
Երեսպաշտությունն անդառնալի վնաս է տվել մեր մարդկային կապիտալին»:

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
9200:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
93Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
110Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
83Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
89Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
91Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
101Երեկ, 18:21