Դատական համակարգը՝ խնդրի առջև. կորոնավիրուսը խախտեց ծրագրերը. «Ժողովուրդ»

«Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ավելանում են միջնորդությունների թիվը դատարաններին, որոնցով պաշտպանները միջնորդում են հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով իրավիճակն ու բարձր ռիսկայնությունը: Երեկ էլ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին այդպիսի դիմում է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Իսկ «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մի քանի մեղադրյալներ չին ներկայացել նիստին և կրկին դիմել էին դատարան՝ նշելով, որ գտնվում են ռիսկային խմբում և համաճարակային իրավիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ, սակայն դատարանը անարժանահավատ էր համարել նրանց դիմումը և բերման ենթարկելու որոշում կայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, լուրջ խնդրի առջև են կանգնել նաև ՀՀ քննչական մարմիները: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահ մարմիները տարբեր քրեական գործերով նախաքննական մարմին են հրավիրում տարբեր անձանց՝ վկայի, կասկածյալի կամ այլ կարգավիճակով, սակայն ծանուցում ստացած վկաները, կասկածյալները հրաժարվում են ներկայանալ նախաքննական մարմին՝ նույն պատճառաբանությամբ՝ ասելով, թե իրենք գտնվում են ռիսկային խմբում ու չեն կարող ներկայանալ: Եվ ահա, նախաքննական մարմին էլ այլ ելք չունենալով վերջիններիս պատասխանը հիմք է ընդունում և սպասում է իրավիճակը մեղմանա, նոր հրավիրեն նրանց հարցաքննության ու այսպես մի շարք քրեական գործեր դոփում են տեղում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
8903:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
8602:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
9501:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
166Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
97Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
105Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
196Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
127Երեկ, 17:06