«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 4-րդ)...
Այս գործարքի հաջորդ կառուցվածքային մասը Թուրքիան է։
Դեռ բոլորովին վերջերս այն միտքը, որ Երևանը ոչ միայն խոսելու է Անկարայի հետ, այլև լրջորեն քննարկելու է հայկական բիզնեսի ինտեգրումը թուրքական շուկային՝ գրեթե քաղաքական հերետիկոսություն էր թվում։
Տասնամյակներ շարունակ երկու երկրների հարաբերությունները կառուցվել են պատմական հիշողության, փոխադարձ պահանջների, փակ սահմանի և գրեթե ծիսական թշնամանքի շուրջ։
Սակայն շուկան, ինչպես հայտնի է, վատ է հասկանում պատմական առասպելաբանությունից։ Նիկոլի օրոք երկու երկրների դարավոր վեճը, ազգային լեզվամտածողությունից սկսվում է տեղափոխվել դեպի սակագների, կոմունիկացիաների, բեռնափոխադրումների, ներդրումների և շահույթի լեզվի։ Այն, ինչը դեռ երեկ ներկայացվում էր որպես գրեթե քաղաքակրթական հակամարտություն, այսօր ավելի հաճախ քննարկվում է որպես սովորական հարց՝ որքա՞ն կարժենա փոխադրումը, որտե՞ղ բացել սահմանային անցակետը, ո՞վ է տեղափոխելու ապրանքը և որքա՞ն կարելի է դրանից վաստակել։
Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությանն ու նրա արտաքին տերերին Թուրքիան պետք չէ հայերի հետ հաշտեցման մասին ճառերի և գեղեցիկ լուսանկարների համար։ Այն անհրաժեշտ է որպես բաց սահման, որպես ռուսականին այլընտրանք նոր շուկա, որպես դեպի Արևմուտք տանող կարճ ճանապարհ և որպես Հայաստանի միջոցով՝ միջինասիական և հարավկովկասյան տարածաշրջանային առևտրի մեջ ինտեգրվելու հնարավորություն։
Ուստի զարմանալի չէ, որ սեպտեմբերի 3-4-ին, արդեն Երևանում անցկացվում էր հայ-թուրքական գործարար համաժողով։ Ընդ որում, այն անցկացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման աջակցություն․ անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Քննարկվում է արդեն ոչ թե բարոյական, արժեքաշահային քաղաքականությունը, այլ շատ ավելի նյութական, փողային, մերկանտիլ հարցեր՝ տրանսպորտ, առևտուր, համատեղ բիզնես և սահմանի բացում։
Սահմանը դեռ փակ է։ Սակայն բիզնեսն արդեն պատրաստվում է այն օրվան, երբ արգելապատնեշը կբարձրացվի։ Իսկ Հայաստանի գործող կառավարիչների համար, իրենց իշխանությունը երաշխավորողներից մեկի՝ Թուրքիայի նշանակությունը միանգամայն ակնհայտ է։
Եվրոպական հանձնաժողովն արդեն ուղղակիորեն խոսում է Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան ու Եվրոպան կապող հանգույցի վերածելու մասին (տես պանթուրքիզմի ծրագիրը)։
Եվ կրկին, ըստ Նիկոլի կառավարության որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից առայժմ դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ: Իսկ մինչ այդ, փորձում են կողմերի վրա վաճառել իրենց ընտրության իրավունքը»:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
2702:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
5201:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
103Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
80Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
92Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
161Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
114Երեկ, 17:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
89Երեկ, 17:06