«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը օգոստոսի 15-ին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի Տավուշ այցի մասին․ «Նախարարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավար կազմի հետ շրջել է մարզի համայնքներում և ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին: Նախ դիտարկել է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման և մայթերի հիմնանորոգման աշխատանքները․․․»։ Դիլիջանի Գետափնյա փողոցի և մայթերի հիմնանորոգման ծրագրի ավարտը հետաձգվել է մինչև 2027թ․ հունիսի 30-ը։ Շուրջ 1 միլիարդ դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրի աշխատանքները նախագծից մեծ շեղումներով են արվել։ Աղստև գետի հունը մաքրելու, այնտեղից մեծ քանակությամբ ավազ հանելու հետևանքով Գետափնյա փողոցի հենապատի հիմքը բացվել, հենապատի մի մասը քանդվել է, այն նորոգել են՝ խաթարելով հենապատի ընդհանուր տեսքը։ Մեծ հատվածում մայթի սալիկապատված հատվածը քանդվել է, քանդված տեղում երևում է, որ պոկված սալիկների տակ ցեմենտ չի աղել, այլ՝ ավազ։ Նախարար Խուդաթյանը, մարզպետ Հ․ Ղալումյանը տեսե՞լ են հիմնանորոգված Գետափնյա փողոցի մայթի քանդված հատվածը։ Նախարար Դավիթ Խուդաթյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի Դիլիջան այդ այցից անցել է գրեթե մեկ ամիս։ Սակայն Գետափնյա փողոցի հենապատինկից մայթի քանդված մասը չեն վերականգնել։ Այդ սուբվենցիոն ծրագրի ավարտը հետաձգել են մինչև 2027թ․ հունիսի 30-ը, ուրեմն՝ մինչև հաջորդ ամառ Գետափնյա փողոցի քանդված մայթը կարող են չնորոգել»։

«Թուրքական վերնախավի՝ Ադրբեջանին ուղղված բուռն արձագանքի պատճառը հրեական պետության հետ նրա կապերն են». Արտակ Զաքարյան
52Երեկ, 23:24
ՌԴ-ն երգչուհի Նաոկոյին ու նրա ամուսնուն ավելացրել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում
156Երեկ, 18:43
Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
234Երեկ, 18:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
269Երեկ, 17:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
99Երեկ, 17:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 17:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
79Երեկ, 16:48
«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան
81Երեկ, 16:30