«Բնակիչների համար գազը չի թանկանա». փոխվարչապետ

«Գազի գնի և տեղափոխման սակագնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ չեն ավարտվել, բնակիչների համար կապույտ վառելիքը չի թանկանա, իսկ ինչ վերաբերում է Պուտինի առաջարկությանը, թե գազը կարող է էժանանալ, եթե ԵԱՏՄ երկրներն անցնեն մեկ բյուջեի և հարկահավաքության միասնական համակարգի, ապա այս պահին Հայաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ չեն ինտեգրացիայի նման աստիճանի», - այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտով։ Հայտը դեռ ուսումնասիրվում է։ Թեմայի առնչությամբ Գրիգորյանն ասել է. «Սա կանխատեսում է, որովհետև ես իրավասու չեմ վերջնական լուծումների, նույնիսկ լուծումների նախագծի մասին քննարկել կամ խոսել, բայց, այնուամենայնիվ, կա պոտենցիալ պրոբլեմի չափ և կա այդ պրոբլեմի լուծման հնարավորությունների գործիքակազմ։ Եվ տպավորություն ունեմ, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ շրջանակում բնակչության համար գազը չթանկանա ընդհանրապես։ Սա համարեք տպավորություն կամ կարծիք, որովհետև կոռեկտ չի լինի, որ ես հիմա խոսեմ լուծումների մասին։ Բայց այն պոտենցիալ չափը, որը հայցվում է այսօր Հայաստանի «Գազպրոմի» կողմից և այն մասսան, որի մեջ այդ պոտենցիալ չափը պետք է բաշխվի, հնարավորություն է տալիս բազմաթիվ լուծումների, այդ թվում մի լուծման, որի պարագայում բնակչության վրա ուղղակի ազդեցություն չի լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
35202.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
36202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
35802.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
36502.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
22002.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
27202.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
30101.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
115601.10.2026, 08:37