Շրջանի ղեկավարը մտել է դագաղն ու մեռած ձևացել՝ տեսնելով իրավապահներին

Պերուի Կաստրովիրեյնի նահանգի շրջաններից մեկի ղեկավարը մեռած է ձևացել՝ կարանտինը խախտելու համար իրեն որոնող ոստիկաններից փախչելու նպատակով: Թանթարա շրջանի ղեկավար Հայմե Ռոլանդո Ուրբինա Թորեսը ընկերների հետ խմելիս է եղել, երբ նկատել է շրջայց անող իրավապահներին: Այդ ժամանակ նա թաքնվել է դագաղում և ձևացրել կորոնավիրուսից մահացած մարդ: Նրա ընկերները նույն կերպ են վարվել: Համապատասխան լուսանկարը՝ ինչպես է Թորեսը պառկած դագաղում, հայտնվել է համացանցում:
Այս խորամանկությունը, սակայն, զվարճասեր խմբին չի փրկել, ոստիկանները նրանց բերման են ենթարկել հարբած վիճակում:
Նշենք, որ շրջանի բնակիչները բազմիցս են բողոքել, որ իրենց ղեկավարը լուրջ չի վերաբերում կորոնավիրուսին ու պատշաճ միջոցներ չի կիրառում:

Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
1719:48
«Այսօրվանից ստանձնել եմ ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները»․ Արման Աբովյան
4319:12
«Ադրբեջանը Հայաստանից քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»․ Բայրամով
8518:37
«Անդրանիկ Օզանյանը նիկոլականների թշնամի՞ն է». Գագիկ Համբարյան
5618:30
ԱՄՆ-ն համաձայնության է եկել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Օլեշկիում տեղական հրադադարի վերաբերյալ
5018:18
«ՀՀ-ում հասարակական–քաղաքական լուրջ «ախտորոշում» է իրավիճակի շերտերը գնահատել չկարողանալը»․ Հակոբ Բադալյան
5817:18
«Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների»․ Տաթևիկ Հայրապետյան
6916:54
«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7716:48