Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Շատ տխուր հետևությունների եմ գալիս». ՀՀ վարչապետ

«Շատ տխուր հետևությունների եմ գալիս». ՀՀ վարչապետ
1131
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 14:10

«Հողի մշակման կուլտուրան մեզ մոտ պետք է փոխվի, որովհետև այսկերպ հնարավոր չէ, որ գյուղացին հարստանա: Մտածողության փոփոխություն պետք է լինի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սպասվող բերքը ժամանակակից աշխարհում վաղուց պլանավորվում է, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներն ու ընկերությունները դեռ եղանակային փոփոխություններից ելնելով են ակնկալում ու հաշվարկում իրենց եկամուտը:

«Շատ տխուր հետևությունների եմ գալիս: Այո, կան ոռոգման ջրի և այլ խնդիրներ, դա կլուծենք, բայց գլխավոր հարցը կմնա, մեկ է՝ գյուղացու խնդիրները չեն լուծվելու: Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաների: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Գյուղատնտեսության մեջ ունենք մեկ պրոբլեմ՝ գիտելիքի պակաս»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: