«Սրանք գիժ են. ծխախոտով լի նոր չվերթ են իրականացրել». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր հերթական տեսանյութը՝ «Ստի վերջը 6»: Տեսանյութին կից Մինասյանը գրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»:
«Կա փաստ, որ ՀՀ-ում գործում է մաֆիոզ համակարգ: Եվ այն քաշել է Հայաստանը մի այնպիսի խայտառակ համակարգի մեջ, որի պատճառով մենք ուղղակի կրում ենք աներևակայելի պրոբլեմներ: Փաշինյաններն արել են նոր ընտանեկան ժողով իրենց սիրելի օլիգարխ ընտանիքի անդամների հետ և փորձել են հասկանալ, թե բա՝ աֆղանական համակարգը չստացվեց, վորոնեժային համակարգը չստացվեց, բայց փող պետք ա աշխատենք, եկեք նոր բան անենք, եկեք արտահանենք Աբխազիա: Մի քանի օր առաջ Հայաստանից Սոչի չվերթ է մեկնում ծխախոտով լի և փաստաթղթերով նշել են, որ գնում է Աբխազիա, բայց մի դետալ չեն ֆիքսել, որ ՀՀ-ն չի ճանաչել Աբխազիան՝ որպես պետություն: Փոխարենը ստեղծում են դիվանագիտական մի մեծ պրոբլեմ՝ Աբխազիայի կողքը գրում են Վրաստան: Սրանք գիժ են, վրացիները երբ իմանան, իսկ դա ժամանակի հարց է, հարց են տալու՝ դուք որ մեզ մոտ ներմուծում եք, դուք Վրաստանի մաքսայինին ինչ-որ բան տալի՞ս եք»,- ասել է Մ. Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
3409:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
4009:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
10501:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
11700:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
10600:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
11700:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
79Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
96Երեկ, 23:12