«Այնքան ակնհայտ է այս թատրոնը և միևնույն ժամանակ՝ վտանգավոր». Կարեն Հովհաննիսյան
![]() 497 Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 18:55 Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի, այսպես ասած, լայնածավալ զորավարժության ոդիսականը դեռ շարունակվում է։ Զորավարժության փաստացի ավարտից հետո՝ մայիսի 23-ին, ժամը 17։20-ին Ադրբեջանի ՊՆ-ը տարածում է հաղորդագրություն, ըստ որի Նախիջևանի կայազորը զորավարժությունների շրջանակներում իրականացրել է մարտական կրակ։ Տեղին է հիշել, որ ըստ Ադրբեջանի նույն գերատեսչության պաշտոնական հաղորդագրության, զորավարժություններն ընթանալու էին մայիսի 19-22-ը, իսկ 22-ին հրթիռահրետանային զորքերի մարտական կրակով, ռազմաօդային ուժերի մարտական կրակով ավարտվելու էին։ Սակայն, կարծես թե մեջները մի մտածող մարդ է հայտնվել ու հուշել, որ մարտական կրակ չեն ցուցադրել լրատվականներով։ Ուստի որոշում են, որ Նախիջևանում մի քանի սնարյադ ամեն դեպքում կրակեն, նկարեն և ցուցադրեն իբրև լայնածավալ զորավարժության մի մաս։ Խոսքս առանց չափազանցնելու պետք է ասեմ, որ նույնիսկ այդ դեպքում էլ անտաղանդ են գործում։ Մի քանի այլ կադրերի ներքո ցուցադրում են բացառապես երեք հեռահար զինտեխնիկայի մեկական կրակոց․․․ Այնքան ակնհայտ է այս թատրոնը, միևնույն ժամանակ այնքան վտանգավոր է, քանի որ սրանով կերակրում են նաև սեփական անգրագետ հասարակությանը, որոնց գլխում լցնում են անպարտելի բանակ ունենալու մասին միֆն իր բոլոր հետևանքներով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
