Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը մնացել են անցակետում
![]() 426 Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 18:35 Ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, և չեն կարողանում մեկնել Ռուսաստան: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Քաղաքացիները փորձել են իրենց մեքենաներով ուղևորվել, սակայն Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրում նրանց մեկնել իրենց երկիր: Կայքի փոխանցմամբ զանգահարած քաղաքացին ասել է. «Մենք դիմել ենք թե՛ դեսպանատուն, թե՛ միացյա ազգերի կազմակերպություն, ոչ մի տեղից ոչ մի քայլ չեն անում, չեն թույլատրում, որ դուրս գանք: Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ մարդիկ եկել ու մնացել են Հայաստանում, չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստան: Այստեղ՝ Բագրատաշենի անցակետում, ներկա դրությամբ մոտ 40 մեքենա կա, մոտ 130 հոգի մարդկանցով: Մնալու ենք այնքան, մինչև որ մեր հարցին լուծում տան: 7-8 մեքենա կա կանգնած, որտեղ երեխաներ կան, և մնալու տեղ չունեն, ո՛չ օգնություն են տալիս, ո՛չ մեր խնդրին են լուծում տալիս: Մենք 2 շաբաթ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի հետ խոսեցինք, խնդիրը ներկայացրեցինք, ասեցինք, որ համապատասխան ծրագիրը նորմալ չի գործում, չենք կարողանում գրանցվել, գրանցվածներին էլ հաղորդագրություն չի գալիս: Մեր՝ Ռուաստան գնալը ոչ ինքնաթիռով են կազմակերպում, ոչ ավտոբուսներով»: Զանգահարած քաղաքացու խոսքով՝ իրենք Բագրատաշենի անցակետի աշխատակիցներից փաստաթուղթ են պահանջել, թե ինչ հիմքով չեն թույլատրում քաղաքացիներին վերադառնալ իրենց երկիր, որտեղից սակայն որևէ թուղթ չեն ներկայացրել. «Մենք թուղթ ենք ուզում, որտեղ գրված է, որ ՀՀ կառավարությունն ու վարչապետը մեզ արգելել են դուրս գալ: Բայց ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսանա, որ այլ երկրի քաղաքացիները Հայաստանից դուրս գան»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
