Քաջարանի միջադեպի հետևանքով ձերբակալվածներից երեքին ազատ են արձակել
![]() 413 Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 19:55 Քննչական կոմիտեն քննում է՝ արդյոք Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ևս ներգրավված է ապրիլին տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ, թե ոչ։ Երեկ այդ միջադեպի հետևանքով 4 մարդ էր ձերբակալվել։ Նրանց վերագրվում էր քաղաքացու առևանգում և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այսօր արդեն դատարանը 3-ի ձերբակալությունը որակել է ոչ իրավաչափ և ազատ արձակել նրանց։ Ձերբակալված Մարատ Ստեփանյանը, Լևոն Համբարձումյանը և Խորեն Միրզոյանն արդեն ազատության մեջ են։ Իսկ Աշոտ Պապյանի վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց՝ երեկ ձերբակալված Լևոն Համբարձումյանն իրեն փոխանցել է, որ ոստիկանները բերման են ենթարկել կոշտ մեթոդներով։ Մյուս երկու ձերբակալվածներն, ըստ փաստաբանների՝ պնդել են, որ ոստիկանությունում իրենց բռնության չեն ենթարկել։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
