Ադրբեջանցի սպայի կողմից կացնահարված հայի հարազատներն արդարություն են պահանջում․ #TheGuardian

Ավելի քան 16 տարի առաջ՝ ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ՝ գիշերով կացնահարված Գուրգեն Մարգարյանի հարազատները մինչև այսօր արդարության են սպասում: Նրանք հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում կկայացնի Հունգարիայի և Ադրբեջանի դեմ, գրում է The Guardian-ը։
«Չնայած այս ծանր դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, սակայն շարունակում է կենդանի մնալ իմ հիշողություններում»,- նշել է Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանը, ում Սաֆարովը նույնպես ցանկացել է սպանել:
Նրա և Գուրգեն Մարգարյանի հարազատները ՄԻԵԴ-ի ներկայիս գործով հայցվոր են: Նրանք ո՛չ Հունգարիայից, ո՛չ էլ Ադրբեջանից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում:
«Մենք արդարություն ենք փնտրել, այլ ոչ թե փոխհատուցում: Մեզ համար կարևոր է ծանր հանցագործությունների փաստի հաստատումը, վերջ տալ անպատժելիությանը և կանխարգելել հայերի նկատմամբ ատելությունը»,- ասել է հայցվոր Մակուչյանը՝ էլեկտրոնային փոստով ուղարկված մեկնաբանությունում:
Հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը նշել է, որ թեև Մարգարյանների ընտանիքը գումարի կարիք ունի, սակայն նրանք հայտարարել են, որ չեն ուզում ֆինանսական փոխհատուցում: «Նրանք միայն արդարություն են պահանջում»,- ասել է Վարդանյանը:

«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8517:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
10416:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
9815:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
12615:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9615:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9015:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
10214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
9314:42