«Ովքե՞ր են կանգնած այս սրբապղծության հետևում». Իվետա Տոնոյան
![]() 414 Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 15:35 ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ զրուցեցի երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Դավիթը տեղեկացրեց, որ ինչ-որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը: Արդեն իսկ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետևում և պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը: Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը...»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
