«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը
![]() 457 Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 19:35 «Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. « «Հարգելի ուղեւորներ, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝ Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ: Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։ Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»: Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա: Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
