«Գիտեմ, որ վախեցած եք բոլորդ, և ձեզ հասկանում եմ». Միքայել Մինասյան
![]() 431 Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 23:45 Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժան մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ, Դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը՝ գեղավարի, անարդյունավետ և միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, պայքարում եք համավարակի դեմ։ Ժպիտով հետևում եմ այս երկու օրերի մեդիահիստերիային, որի գագաթնակետն էր Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի այսօրվա ռեպորտաժը։ Այն ապացուցում է. Մաֆիոզ ընտանեկան զո՛ւյգ, շարունակեք հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել իմ անձը, որպեսզի հեշտացնեք իմ գործը՝ ձեր խավարը ցրելու իմ առաքելությունը։ Երբեք դատի չեմ տվել մեդիաներին։ Հիմա էլ չեմ պատրաստվում դա անել, քանի որ պատկերացնում եմ այդ մարդկանց հոգեվիճակը, քանի որ ստիպված են կատարել կատաղած պացիենտի խելագար հանձնարարությունները։ Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց։ Գիտեմ, որ վախեցած եք բոլորդ, և ձեզ հասկանում եմ, քանի որ ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
