«Վճիռը լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը». Արմեն Աշոտյան
![]() 286 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 09:30 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սաֆարովի գործով ՄԻԵԴ վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։ Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչև գործադիր իշխանություն։ Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով և հարցադրումներով։ Սա պետք է անել խելացի և կանոնակարգված ձևով։ Ուստի ԱԳՆ-ը պարտավոր է վճռի վերջնական տեքստը ստանալուց հետո աշխատանքային փակ քննարկում նախաձեռնել՝ հրավիրելով Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպաններին (կեցցե՛ն իրենք), առաջատար միջազգայնագետներին և իրավաբաններին, խորհրդարանական ներկայացուցիչներին՝ մշակելու համար միասնական, համակարգված և հիմնավոր ռազմավարություն այս հարցով։ Որպես իսկական հայ սպա՝ լուսահոգի Գուրգեն Մարգարյանն անգամ իր ողբերգական մահից հետո շարունակում է ծառայել Հայրենիքին։ Վառ պահեք իր հիշատակը և չմսխեք այն»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
