Երևանում կստեղծվի ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ». կառավարության որոշումը
![]() 301 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 13:30 Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ: Նախագծի հիմնավորման համաձայն մարզական ակումբի գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը: Այս հիմնարկի ստեղծմամբ հնարավոր կլինի նախազորակոչային տարիքի պատանիների նախապատրաստումը զինված ուժերի հավաքական թիմերում և դրանց ռեզերվներում ընդգրկումը, զինծառայողների ու նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների ստեղծումը, ռազմակիրառական մարզաձևերի զարգացումը։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
