Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին հաղթահարելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, ինչպես նաև՝ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը:
«Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75 տոկոսը տնտեսվարողներին անտոկոս կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։ Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս՝ սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ՝ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7-10 տոկոս»,- ասաց Տ. Խաչատրյանը:
Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք
* համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
* աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիս ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
* գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
* չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
* մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:

«Արդյունաբերական արտադրանքի առաջարկ չունենք․ սա է պետական խայտառակությունը»․ Կարեն Ադոնց
12002:06
«Ազգային իշխանության անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի մուտքերը սահմանափակելը»․ Նաիրի Հոխիկյան
139Երեկ, 17:48
«Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». Գագիկ Ծառուկյան
170Երեկ, 12:18
«Իսկ տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
150Երեկ, 11:24
«Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, ինչ-որ օգնությունից են խոսում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
18902.07.2026, 17:42
«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
25602.07.2026, 02:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
27601.07.2026, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
28901.07.2026, 20:24