«Ինձ ասում էին՝ ոնց ասում ենք, էդպես պիտի անես, թե չէ՝ ագռավի սռոկ կտանք». «Սասնա ծռերի» գործով վկա
![]() 417 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 16:20 «Սասնա ծռերի» գործով դատական նիստին, որի ժամանակ հարցաքննվում էին վկաները, դատավոր Պետրոս Մակյանը հարց ուղղեց գործով վկա Էդգար Սողոմոնյանին. արդյոք հարցաքննությունների ժամանակ ճնշումներ կամ ապօրինի գործողություններ տեղի ունեցե՞լ են քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակեոբյանի և Հատուկ քննչական ծառայության քննիչ Թովմասյանի կողմից: Պատասխանելով հարցին՝ վկան ասաց, որ այո, եղել են. «Ես ճանաչել եմ Էդիկ Հակոբյանին, մյուսին՝ ոչ: Առանց պաշտպանի ներկայության ասում էին՝ ոնց ասում ենք, նենց պիտի անես։ Ինձ ասում էին, որ մենք սաղ գիտենք, որ ագռավի սռոկ ես գնալու 16 տարի, 26 տարի, ուստի՝ ոնց ասենք, էնպես կանես. կստորագրես, պաշտպանը որ գա՝ կասես գրված ա իմ բառերով, սաղ ճիշտ ա»: Վկայի խոսքով՝ քննչական խմբի ղեկավարն այդ ամենն արել է տեսախցիկը շրջած, հետո նոր նկարահանում իրականացրել։ Վերջինի պնդմամբ, իրեն նաև ծեծի են ենթարկել: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
