Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն․ «Ժողովուրդ»
![]() 551 Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 08:25 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, ըստ էության, ավարտվեց: Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչև այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչև մայիսի 31-ը: Այս հետաձգումն առաջին հերթին պայմանավորված էր նոր համակարգի ներդրմամբ և շահագործմամբ, որը լրացուցիչ խնդիրներ էր առաջացրել: Եվ չնայած արդեն ոչ աշխատանքային օրեր են, և նախատեսված ժամկետը մոտենում է իր ավարտին, այնուամենայնիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս հայտարարագրման ենթակա պաշտոնյաներից ոչ բոլորն են հայտարարագրերն ուղարկել: «80 տոկոսը ներկայացրել է, մնացածն էլ այս օրերի ընթացքում կներկայացնեն: Դա օրենքի պարտավորությունն է, 31-ը վերջին օրն է, երբ կարող են ներկայացնել իրենց հայտարարագրերը: Խնդիրներ եղել են, մենք պետք է դրանք ամփոփենք, և առաջիկայում կներկայացվեն»,- նշեց Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված քայլեր, պատիժներ կհետևեն։ Հիշեցնենք, որ հայտարարագիր չներկայացնելը վարչական իրավախախտում է համարվում՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։ Օրենքում հստակ գրված է. «Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նախատեսված հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
