«Սրանից երկու տարի առաջ ես նման բան չէի գրի». Վարդան Հարությունյան
![]() 333 Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 20:40 Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մայիսի 28-ն է։ 1918-ի այս օրը Հայաստանը անկախ հանրապետության կարգավիճակ ձեռք բերեց։ Եթե չլիներ այդ հանրապետությունը, ապա մեծ հարց է՝ կլինե՞ր արդյոք մեր այս հանրապետությունը, որտեղ մենք ենք այսօր ապրում։ Դատարկաբանները մեր այսօրվա հանրապետությունն անվանում են երրորդ հանրապետություն, որպես երկրորդ նշելով ռուսական կայսրության մաս կազմող Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը։ Նրանք չեն հասկանում կամ նրանց սովետական անցյալն ու դաստիարակությունը նրանց թույլ չի տալիս հասկանալ, որ իրենց նշած «հանրապետությունը» Մոսկվայից ուղիղ ղեկավարվող իրավազուրկ մի տարածք էր, և թյուրիմացություն է այն հայկական հանրապետության անվանելը։ Ինչևէ։ Թողնենք սա։ Պատմությունը կանի իր սրբագրումները։ Եթե անհրաժեշտ է հանրապետությունները թվագրել (կա նման սովորություն), ապա՝ իմ թվագրմամբ մենք ապրում ենք Հայաստանի երկրորդ հանրապետությունում, և պարտավոր ենք այս հանրապետությունը արժևորել։ Դարձնել այն օրինակելի մի երկիր, որի քաղաքացիները ազատ ապրելու և ազատ արարելու իրավունքներով օժտված կլինեն։ Պարտավոր ենք դարձնել մեր երկիրը մի երկիր, որի քաղաքացիների ունեցած ազատություններին ու բարեկեցությանը կնախանձեն հարևանները։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
