«Մենք հեղափոխություն չենք արել, որ իրար խաբենք, գաղտագողի ապրենք»․ Դավիթ Սանասարյան
![]() 375 Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 13:50 Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ նպատակը ոչ թե չվարակվելն ու չվարակելն է, այլ չտուգանվելը, ապա ամեն օր կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թվեր ենք սահմանելու։ Սիրելիներս, մենք այդպես էլ ամրագոտու տրամաբանությունը չհասկացանք ու հիմա էլ պարտադիր դիմակ կրելու տրամաբանությունը չենք հասկանում։ Ինչպես վարորդների մեծ մասն ամրագոտին ձևական են կապել ու կապում, այնպես էլ հիմա դիմակն են միայն հսկողների համար կրում։ Նպատակը մնացել է նույնը՝ չտուգանվելը։ Ոչ մի տուգանք ոչ ձեր, ոչ էլ ձեր մեղքով այլոց կյանքերի կորուստից առավել չէ։ Մենք հեղափոխություն չենք արել, որ իրար խաբենք, գաղտագողի ապրենք, մենք հեղափոխություն ենք արել, որ արժեքներ փոխենք։ Հեղափոխություն արեցինք, քանի որ միասնական էինք։ Հիմա նորից միասնական լինելու ժամն է։ Ամենասկզբում մեզնից շատերը էջմիածինցի կնոջը գամում էինք հասարակական կարծիքի անարգանքի սյանը, իսկ հիմա շատերս ավելի վատ վարքագիծ ենք դրսևորում։ Երբ վիրուսից առաջին մահը գրանցվեց, շատերս էինք սգում ու խառնաշփոթի մեջ էինք, իսկ հիմա ամեն օր լսում ենք 7, 10 կամ ավելի մահվան բոթ ու կարծես սովորական համարում։ Այ այստեղ է ողբերգությունը, որ մարդկանց մահվան փաստը համարում ենք զուտ վիճակագրություն։ Ողբերգություն է, երբ ամեն մեկս թուլացնում ենք հնարավոր աղետին մասնակից չլինելու մեր զգոնությունն ու պատասխանատվությունը։ Թերևս ճիշտ կլինի, որ մի անգամ էլ վերանայենք ու վերաիմաստավորենք այս ամենը։ Առողջ ու անփորձանք եղեք»։ |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
