«Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013թ. «գազային» համաձայնագրի համար». Դանիել Իոաննիսյան
![]() 446 Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 09:05 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանին պետք է դատել 2013թ. «գազային» համաձայնագրի համար Կարդում եմ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային համաձայնագիրը ու հասկանում եմ, որ դրանից ելք-լուծում թողած չի: Ոչ կարանք Իրանից էժան գազ առնենք (ու այդ էժան գինը սակագնի հիմքում դնենք), ոչ կարանք «Գազպրոմից» պահանջենք, որ խելքին մոտ գնով մեզ գազ մատակարարի... ոչ մի ձև չկա: Սերժ Սարգսյանի կառավարության ստորագրած պայմանագրով, ըստ էության, Հայաստանը պարտավորվել է ապահովել, որ մինչև 2043 թվականը Կրեմլը ինչ գին որ ուզի՝ այդ գնով էլ պետք է սպառենք կապույտ վառելիքը: Սերժ Սարգսյանը Մոսկվային 30 տարով հանձնեց Հայաստանում գազի գին սահմանելու իրավունք՝ առանց որևէ սահմանափակման: Սա այն դեպքն է, որ բացի ռուսներին խնդրելուց, ուրիշ լծակ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չեն թողել: Ազնվությամբ՝ չգիտեմ, թե ինչ պիտի արվի: Միակ բանը, որ հստակ է՝ Սերժ Սարգսյանին պետք է դատել ոչ թե դիզել գողանալու, այլ հենց այս պայմանագիրը ստորագրելու համար: Մեր պետության ապագան այս աստիճան փակող այլ գործողություն անկախության տարիներին չի եղել: Հ.Գ. Ասեմ, որ ապրիլ ամսին Եվրոպա ռուսական գազը մատակարարվել է միջինում 59 դոլար/1000խմ գնով, իսկ Հայաստան՝ 165... Եվ եթե Պուտինը ձախ ոտքով զարթնի ու որոշի 165-ը դարձնել, ասենք, 500, Սերժ Սարգսյանի շնորհիվ մենք ոչինչ չենք կարողանա անել (գոնե, մինչև 2043 թիվը)»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
