ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանում է
![]() 453 Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 22:05 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոցիալական ցանցերում հանդիպում են նախարարության կամ նախարարության համակարգում գործող կազմակերպությունների նախկին աշխատակիցների կողմից արված «սուր մեկնաբանությունների» կամ «նախարարությունում տիրող բարքերի բացահայտման» փորձերի: Երբեք դրանց չեմ արձագանքել, բայց ինձ համար առնվազն անհասկանալի է, երբ մեկ տարում 110 ուշացած, ընթացք չտրված, կորած գրություն ունեցող բաժնի աշխատակիցները համարում են, որ լավ են աշխատել ու իրենց նկատմամբ անարդար վերաբերմունք է եղել: Խոսքը տասնյակ երեխաների վերաբերյալ գրությունների մասին է: Ինձ համար նույնքան տարօրինակ է, երբ ամիսներ շարունակ աշխատանքի չներկայացած մարդիկ կամ, որոնց կատարողականի մեջ ամենից հաճախ կրկնվող արտահայտությունը «մասնակցել եմ հանդիպումների»-ն է, համարում են, որ իրենք բարեփոխումների հիմքում են: Այս մարդկանց խորհուրդ կտամ օգտվել առիթից և գոնե մասնավոր դասընթացների մասնակցել մեդիագրագիտության, լեզվի և համակարգչից օգտվելու իրենց իմացությունը բարելավելու համար, ի վերջո, բոլոր բնագավառներում դրանց կարիքը կա, լինի կինո, թատրոն, լրագրություն, թե քաղաքականություն։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
