«Մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան»․ Աննա Հակոբյան
![]() 489 Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 23:45 «Մեր կյանքի ոճը չի փոխվել և չի փոխվի, որովհետև մենք համարում ենք, որ դա մեր հայրիկի ժամանակավոր աշխատանքն է, և մեր ընտանիքը ժամանակավոր հայտնվել է այդ կարգավիճակում: Դա մեզ համար ժամանակավոր փուլ է»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո իրենց ընտանիքի կյանքում ոչինչ չի փոխվել: «Երկու տարի շարունակ գոյություն ունի խոսակցություն, որ վերադառնանք մեր նախկին բնակարանը: Ոչ թե պատասխանատվությունից, աշխատանքներից ենք խուսափում, այլ կարոտով ենք հիշում մեր բնակարանը: Ամեն ինչ նույնն է, մեր կյանքում ոչինչ չի փոխվել, ուղղակի ուշադրությունն է շատացել: Ուղղակի գրավում է այն, որ նախկինում դու կարող էիր փակվել քո տանը՝ քո ընտանիքի ներսում և հեռու լինել այլ աչքերից ու մենակ մնալ»,- ասել է Աննա Հակոբյանը: Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանները ցանականում են վաճառել «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իրենց բնակարանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
