«Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան
![]() 1168 Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 23:00 «Նիկոլ Փաշինյանին սպասվում է է՛լ ավելի մեծ սկանդալ, որի մասին ինքն արդեն տեղյակ է: Նա գիտի, որ արդեն կան փաստեր, որոնք խոսում են, որ ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ»,- այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ հայտնել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Նրա խոսքով՝ այդ դեպքով պայմանավորված, Վորոնեժում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը մեկնում է Մոսկվա, որպեսզի բանակցի ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ. «Ես լինելու եմ այս դեպքում մինչև վերջ ոչ բաց, որովհետև այս պատմության մեջ կան բաներ, որոնք կարող են վնասել մեր երկրին: Նիկոլ Փաշինյանը ծխախոտից և ադամանդից հետո Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա: Փաշինյանն իր ընկերոջ՝ Դավիթ Գալստյանի հետ, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթ»-ի հետ մտածում և իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է. ՀՀ վարչապետը ՊՆ-ի միջոցով լիազորում է «Պատրոն Դավիթ»-ին և տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի անունից պատվիրի զենք, ենթադրենք օրինակ՝ 100 տեսակի, այնուհետև Հայաստանը գնում է «Պատրոն Դավիթ»-ի օֆշորից այդ 100 տեսակից ընդունենք 60-ը, վճարում է և այդ զենքերը գալիս են Հայաստան: Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց կա մի բացառություն. այն 40-ը, որը սկզբում պատվիրել են, բայց չեն վճարել, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն 3-րդ երկրների հետ, ուղիղ ՌԴ-ից այդ զենքերն ուղարկում է 3-րդ երկիր, օրինակի համար՝ Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա արդեն խայտառակություն չէ, սա արդեն ստորություն է»,- ասել է Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
