«Ինժեները կգնա՝ գլուխը որպես էլեկտրիկ կպահի, բա էն հումանիտարներն ի՞նչ սև անեն»․ Վարդ Սիմոնյան
![]() 367 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 08:55 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երիտասարդության 43 տոկոսը գործազուրկ է. Համաշխարհային բանկն ասում է՝ այստեղ էլ եք կեղծ համեստություն արել՝ 58 տոկոսից պակաս չէ, հաստատ։ Որ ոչ ՀԲ-ի տոկոսի տակ մնանք, ոչ էլ մեր պաշտոնական վիճակագիրների «մուննաթին»՝ միջինացված ցուցանիշը հրապարակենք. երկու երիտասարդից մեկը հաստատ անգործ է։ Եվ քանի որ սա ռազմական գաղտնիքից վերան փաստ է և կարող է ընդհուպ հոսել թշնամու ջրաղացը՝ խարխլելով երկրի ազգային անվտանգությունը, ուստի հատուկ մեր թշնամիների համար ասենք, որ մեր պետությունն ամենևին էլ քնած չէ և ամեն տարի առնվազն 5 միլիարդի պետպատվեր է իջեցնում ԲՈՒՀ–երի վրա, թե՝ հարգելի երիտասարդներ, գնացեք պետության հաշվին կրթվեք, մասնագետ դարձեք։ Դե նվեր ստացած ձիու ատամունքը հաշվելն էր ահագին խայտառակ զբաղմունք է, դրա համար էլ պետության փողով սովորող ուսանողի լեզուն չի պտտվում ասի թե՝ այ իմ անկախ, ազատ, ներողություն արտահայտությանս համար՝ ժողովրդավար ու սոցիալական պետություն ջան, ասենք գնացի, սովորեցի, վաղն իմ երեխային կարողանալո՞ւ եմ պահել քո տված մասնագիտությամբ։ Ախր եթե քեզ պետք չէր այդ մասնագիտությամբ մարդը, ինչո՞ւ փող տվեցիր, թե գնա մասնագետ դարձիր. ինձ, իմ ժամանակը չես ափսոսում, գոնե քո փողին ափսոսա, որ պոկել ես հազարների բերանից և հատկապես ինձ նվիրաբերել։ Դե հիմա թշնամու ականջը խուլ, ամեն տարի 4 հազար տնտեսագետ ես արտադրում՝ լավ իմանալով, որ մեր շուկան, քարը ճաքի՝ 250, 300 |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
