«Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված 40 մլն դոլարի անպիտան զենքի գործով ԱԱԾ-ում քրգործ է հարուցված». Հրաչյա Հակոբյան
![]() 420 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 09:25 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ մայիսի 30-ին արած հայտարարությանը: «Ուզում եմ Միքայել Մինասյանին հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀ բյուջեից 15 միլիարդ դրամ տրվել է մի անձի, ով Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանցից է եղել, որպեսզի այդ մարդը զենք բերի Հայաստան: Բայց դեռևս 2018 թվականին մայիսի հեղափոխության օրերին այդ զենքը Հայաստան չի եկել, իսկ հեղափոխությունից հետո զինամթերքն այդ մարդու միջոցներով բերվել է Հայաստան և փակվել է ՀՀ պարտքը: Կարող եմ ենթադրել, որ բարոյապես հին զենք ասելով՝ Միքայել Մինասյանն ի նկատի ունի այն զենքը և զինամթերքը, որը ձեռք է բերվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք. 40 միլիոն դոլարի զենք, որի հետ կապված այսօր ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ, որովհետև դրանք ամբողջությամբ անպիտան զենք և զինամթերք են, այդ քրգործով կա կալանվորված անձ»,- ասել է Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
