«Պետք է անենք ամեն ինչ, որ դուք ապրեք ընտանիքներում». ՄԻՊ
![]() 371 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 13:05 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ երեխաներ, Happy International Children’s Day! Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և ձեզ մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և հուսալի ապագա։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դուք ապրեք ընտանիքներում՝ սիրով ու համերաշխությամբ և ազատորեն կարողանաք արտահայտել ձեր կարծիքը ձեզ վերաբերող հարցերում։ Մեծերի համար երեխայի լավագույն շահը պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ բոլոր դեպքերում։ Բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան։ Հ․Գ․ Անցյալ տարի հունիսի 1-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հիանալի ժամանակ անցկացրեցինք ՀԿ-ի սաների հետ՝ երեխաների հետ կտրելով տոնական տորթը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
