«Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ». Ք․ Պողոսյան
![]() 394 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 14:20 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց. «Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու, ՀՀ վերադարձնելու և արդարադատությանը հանձնելու ուղղությամբ: Անհաղթահարելի ի՞նչ գործոններ կան, որոնք խոչընդոտում են դրան»: Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Յուրաքանչյուր նման դեպքում ուսումնասիրության առարկա է դառնում, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ անձը բացակայել է երկրից, կամ որևէ մեկի թերացումը կա՞ այդ հարցում: Այսինքն՝ որտեղ որ կարգապահական իրավախախտում ենք հայտնաբերել, նախաձեռնել ենք կարգապահական պատասխանատվության խնդիր, որտեղ հանցագործության հատկանիշներ ենք տեսել, մեր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: Իսկ արդեն արտասահմանում գտնվող անձանց նկատմամբ ԱՊՀ երկրների շրջանակներում, մեր միջազգային պայմանագրերի սահմաններում, մեր գործընկերների հետ մշտապես գտնվում ենք կապի մեջ: Այո՛, այն հեշտ գործընթաց չէ: Օրինակ՝ ակնհայտ խոչընդոտ է այն, երբ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը գտնվում է ՌԴ-ում և նաև ունի ՌԴ քաղաքացիություն, սա ակնհայտ խոչընդոտ է: Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգային հարցերը պետք է իրականացվեն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
