«Ավելի քան 145.000 երեխա ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում»․ նախարար
![]() 350 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 14:30 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Այսօր աշխարհը նշում է ամենակարևոր օրերից մեկը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար։ Հայաստանում ապրում է շուրջ 778.400 երեխա, նրանցից 8623-ը հաշմանդամություն ունեն։ Ավելի քան 145.000 երեխա ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։ Պետության ենթակայությամբ գործող մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որից 457-ը առողջական խնդիր ունեն։ Գիշերօթիկ հաստատությունում խնամք է ստանում 83 երեխա։ Մենք վստահ ենք, որ անկախ երեխայի սեռից, տարիքից, առողջական կամ այլ վիճակներից նրա զարգացման և երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է, ուստի մեր քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։ 2019-ին մեր ջաքերի շնորհիվ գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից շուրջ 200 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի գրեթե եռապատկել ենք երեխաների ցերեկային ծառայությունները. 2019թ-ի 1160 շահառուի փոխարեն 2020թ-ին ծառայություններ ենք նախատեսել շուրջ 3900 երեխայի համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր։ Մեզ համար առանցքային է նաև հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելող ծրագրերի իրականացումը․ այս իմաստով եռապատկել ենք աջակցություն ստացող ընտանիքների թիվը: Այդ ծրագրերի շնորհիվ այս տարի հաշմանդամության հիմքով մանկալքությունների թիվը շեշտակիորեն կրճատվել է: Մենք մեր ռեսուրսներն ուղղել ենք ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքների աջակցությանը, որովհետև հավատում ենք, որ ոչ մի երեխա չպետք է հայտնվի հաստատությունում՝ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Ապաինստիտուցիոնալացման այս ճանապարհը չափազանց բարդ է, բայց մենք նաև գիտենք, որ երբեք ու ոչ մի դեպքում չենք զիջելու երեխայի որևէ իրավունք: Երեխաների պաշտպանության օրը ևս մեկ առիթ է մտորելու այն մասին, թե ինչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին և ինչ կարող ենք սովորել նրանցից»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
