«Դատարանը բոլոր հիմքերն ունի անցնելու դատաքննության ապացույցների հետազոտմանը». Արթուր Դավթյան
![]() 443 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 16:00 «Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են, որը պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն, ըստ էության, չսկսելու համար: Դատախազությունն ի՞նչ է իրականացնում պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ և քրգործի դատական քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ի պատասխան Արթուր Դավթյանը հայտնեց, որ մոտ մեկ տարի է, ինչ դատարանի վարույթում է քրգործը և գրեթե միշտ խափանման միջոցի փոփոխության միջնորդություն են ներկայացրել պաշտպաները. «Մեր բոլոր դատախազները հստակ ներկայացրել են այդ մասին: Մեր դիրքորոշումներում կարմիր գծով անցել է հետևյալը, որ պաշտպանական կողմի վարքագիծն ակնհայտորեն պաշտպանական իրավունքի չարաշահման վկայություն է: Մենք գտնում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս հիմնավորմամբ սահմանափակելու համապատասխան փուլին բնորոշ դատավարական գործողությունները և անցնելու դատաքննության ապացույցների հետազոտմանը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
