Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին ղեկավարի երեխաների կարողությունը Եվրոպայում. #OCCRP

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project) պարզել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի երեխաները 111 մլն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույք ունեն Լոնդոնում՝ այդ թվում 21 մլն դոլար արժողությամբ տուն, հայտնում են OCCRP-ի, Finance Uncovered-ի և Transparency International-ի լրագրողները:
2019 թվականի նոյեմբերին մի խումբ հաքերներ հրապարակել էին Cayman National Bank (Isle of Man) Limited-ի հաճախորդների տվյալների բազան: Հետաքննող լրագրողները վերլուծել էին այս տվյալները և հաճախորդների ցանկում հայտնաբերել ադրբեջանցի նախկին պաշտոնյայի ունեցվածքի մասին տվյալներ:
Լրագրողների կարծիքով, անշարժ գույքը և ակտիվները գրանցված են նախկին պաշտոնյայի երեխաների՝ 36-ամյա Անար Մահմուդովի և դստեր՝ 31-ամյա Նարգիզ Մահմուդովայի անունով։
Մահմուդովների ընտանեկան փաստաբանը OCCRP-ին հայտնել է, որ գույքը և բիզնեսը նրանք ժառանգել են 19-րդ դարում ապրած ազգական Ասլան Աշուրովի կողմից և միջոցների մի մասը ընտանիքի խնայողություններն են:
Լրագրողները փորձել են գտնել Աշուրովի մասին տվյալներ Մահմուդովների տոհմածառում, սակայն դա նրանց չի հաջողվել։
Բանկի ներքին փաստաթղթերից հետևում է, որ դեռևս 2016-ին բանկի մասնագետները հաշվետվություն են ներկայացրել, որը կասկածի տակ է դնում որոշակի գործարքների օրինականությունը, որոնք կապված են Britannia Group Ltd ընկերությանը հետ, որը պատկանում է Մահմուդովին: Որից հետո բանկը այդ տեղեկությունը փոխանցել է կղզու ֆինանսական հետաքննության վարչությանը: Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք այս հարցով անցկացվել է հետաքննություն: 2014-ի հոկտեմբերից 2015-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Կայմանյան կղզիներում գործող բանկը նշել է, որ Անար Մահմուդովը գրեթե 14 միլիոն ֆունտ է փոխանցել Britannia Group Ltd-ի հաշիվներին:
Լրագրողների կողմից հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Մահմուդովների կողմից ձեռք բերված օբյեկտների թվում են եղել երկու գրասենյակային շենքեր՝ Լա Մանշի ափին Փուլ (Poole) և Բորնմութ քաղաքներում, որոնց արժեքը կազմում է 13,5 միլիոն ֆունտ սթերլինգ: Անար Մահմուդովի զոքանչը՝ Ադրբեջանի միջազգային բանկի ձերբակալված նախկին ղեկավարի կինը՝ Զամիրա Հաջիևան, Հարրոդսում ձեռք է բերել ավելի քան 16 միլիոն ֆունտ սթերլինգ արժեքով անշարժ գույք։
Մահմուդովներն անշարժ գույք և ընկերություններ ունեն նաև Մալյորկայում, Լյուքսեմբուրգում և Լիտվայում:






«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
4300:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
98Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
103Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
83Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
98Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
105Երեկ, 16:06
«Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ»․ Անդրանիկ Թևանյան
105Երեկ, 15:12
Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է
104Երեկ, 15:00