Արթուր Դավթյանի անդրադարձը՝ 2013թ․ Ավետիք Բուդաղյանի սպանության գործին
![]() 501 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 17:05 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության գործը: Դավթյանը մանրամասներ ներկայացրեց աշխատանքների ընթացքից. «Մենք նախորդ քննարման ժամանակ էլ առիթ ունեցանք էս հարցերը քննարկման առարկա դարձնել և այդ ժամանակ էլ արդեն հայտնի էր դարձել ամբաստանյալներից մեկի բարձրացրած այն հարցը, որ դա հնարավոր կազմակերպված ցուցադրություն էր, ոչ թե՝ իրական հանցագործություն: Առաջին իսկ պահից այդ ամենն ուշադրության կենտրոնում է եղել: Առաջինը, որ դատախազությունն իրականացրել է, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն տալն է եղել՝ մատնանշելով ամբաստանյալի հենց այդ հայտարարությունը: Երկրորդ գործիքակազմն արդեն կոնկրետ գործով դատավարության ընթացքում մեղադրանքի պաշտպանության շրջանակներում գործառույթներն իրականացնել էր, այսինքն՝ հայտնած ցուցմունքի իրականությունն ստուգելուն ուղղված միջոցառումները: Այս պահի դրությամբ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ավարտված չեն: Մեր վերջնական դիրքորոշումը կտեսնեք դատարանի վարույթում գտնվող քրգործով ամբաստանյալների նկատմամբ համապատասխան մեղադրական ճառեր ներկայացնելիս»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
